Հասարակություն 

Քրդերի հետ բախման արդյունքում թուրքական բանակը 5 զինծառայող է կորցրել

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիիրտ նահանգում, Քրդական աշխատավորական կուսակցության անդամների հետ բախման ժամանակ թուրքական զինված ուժերը 5 զինծառայող են կորցրել, այս մասին հայտնում է DHA գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ 2015 թվականից հետո Քրդական աշխատավորական կուսակցության հետ վերսկսված բախումների արդյունքում թուրքական բանակն արդեն ավելի քան 900 զինծառայող է կորցրել է: Բացի դրանից, զոհվել է նաև ավելի քան 300 խաղաղ բնակիչ: Իսկ թուրքական իշխանությունների հաշվարկով՝ քրդական ուժերը կորցրել են ավելի քան 10 հազար անդամ:

 

Նույն շարքից