Մեծ Բրիտանիայում թունավորված ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, ով թունավորվել էր հոր հետ, արդեն կարողանում է սնունդ և հեղուկ ընդունել: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Լրագրողները պարզել են, որ Յուլյան այլևս ծայրահեղ վատ վիճակում չէ և արագ կազդուրվում է: Ինչ վերաբերում է աղջկա հորը, ապա վերջինիս վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ:
Ավելի վաղ՝ մարտի 29-ին, բրիտանական իշխանությունները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ Յուլյան գիտակցության է եկել և կարող է խոսել: