Հասարակություն 

Թուրքիայում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ, վթարից 17 մարդ է զոհվել

Թուրքիայում ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի արդյունքում 17 զոհ, 36 վիրավոր կա: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Նշվում է, որ վթարի ենթարկված ավտոբուսը նախատեսված է եղել 14 ուղևորի համար, սակայն տեղափոխելիս է եղել ավելի քան 50 մարդու:

Գործակալության տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանի մոտ: Վթարի արդյունքում ավտոբուսը հրդեհվել է:

Հավելենք, որ ավտոբուսում ներգաղթյալներ են եղել:

 

Նույն շարքից