ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շատ շուտով կարող է հեռանալ Սիրիայից: Սպիտակ տան ղեկավարի խոսքերով, դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջախջախվի: Այս մասին հայտնում է CNN-ը:
«Մենք ջախջախելու ենք ԻՊ-ին: Սիրիայից հեռանալու ենք շատ շուտով»,-հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ հիմա թող այլ մարդիկ հոգ տանեն դրա մասին:
ԱՄՆ նախագահի խոսքերով, ԻՊ-ը կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, իսկ ամերիկացիները շուտով կվերադառնան իրենց տուն: