Քաղաքական 

Սիրիայում թուրքերը քրդերին վերջնագիր են ներկայացրել ԱՄՆ-ի թույլտվությամբ

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ սիրիական Աֆրինում թուրքական ռազմական օպերացիան ընթանում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությամբ և դեռ կշարունակվի:

Այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  թուրքագետը նշեց, որ Անկարան  չի պատրաստվում սահմանափակվել միայն Աֆրինով և վերջնագրի լեզվով է խոսում սիրիայի քրդերի հետ՝ պահանջելով վերջիններից հեռանալ Մանբիջից: Դա, Սաֆրաստյանի կարծիքով, տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ համաձայնության արդյունքում. «Թուրքական ագրեսիվ քաղաքականությունը չի հանդիպում պատնեշների»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով ամերիկյան ուժերը դուրս են գալու Սիրիայից: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ԻՊ-ը ջախջախվի:

 

Նույն շարքից