Հասարակություն 

Վատիկանը հերքում է, թե Հռոմի պապը հերքել է դժոխքի գոյությունը

Աթեիս լրագրող Էուջենիո Սկալֆարիի հետ հարցազրույցի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հերքել է դժոխքի գոյությունը: Այս մասին հայտնում է La Repubblica-ն:

«Նրանք, ովքեր ապաշխարում են, Աստծուց ստանում են ներում: Իսկ նրանք, ովքեր չեն ապաշխարում, ուղղակի անհետանում են: Դժոխք չկա, կա ուղղակի մեղավոր հոգու անհետացում»,-ասել է  Ֆրանցիսկոս պապը:

Հարցազրույցի հրապարակումից հետո Վատիկանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Ֆրանցիսկոս պապն այն հրապարակելու մասով համաձայնություն չի տվել, իսկ դժոխքի հերքման մասով գրվածը պապի խոսքերը չեն, դրանք լրագրողն է գրել:

Նշենք, որ դժոխքի գոյության հերքումը հակասում է կաթոլիկության սկզբունքներին: Դժոխքը Նոր Կտակարանում հիշատակվում է որպես մեղավոր հոգու ապրելու վայր:

 

 

Նույն շարքից