Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ հյուպատոսությունը հեռանում է Սանկտ Պետերբուրգից

Ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսությունը սկսել է հեռանալ զբաղեցրած հասցեից:

Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ին  հյուպատոսության աշխատակիցները սկսել են իրերը դուրս բերել շենքից և տեղավորել մեքենաների մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ռուսաստանը հայտարարեց երկրից ամերիկացի 58 դիվանագետներին  արտաքսելու և Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսության գործունեության թույլտվությունը դադարեցնելու մասին:

Այս կերպ Մոսկվան պատասխանեց Վաշինգտոնի՝ ռուսաստանցի 60 դիվանագետներին արտաքսելու որոշմանը:

 

Նույն շարքից