Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի արտգործանախարարությունը սկսել է պատասխանել. Հրավիրվել են երկրում հավատարմագրված դեսպանները

Ռուսաստանի արտգործնախարարությունը ետ է կանչում   հավատարմագրված դեսպաններին՝ որպես  ռուսաստանցի դիվանագետներին  արտաքսելու պատասխան: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱԳՆ են հրավիրվել այն երկրների դեսպանները, որոնք որոշում են կայացրել Սկրիպալի գործի հետ կապված  արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 20 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ԵՄ 16 երկրներ, Նորվեգիան, Կանադան, Ավստարալիան, արտաքսում են ՌԴ դիվանագետներին՝ իրենց աջակցությունը հայտնելով Մեծ Բրիտանիային:

Նույն շարքից