Հասարակություն 

Լրագրողները մնացել են վերելակում. Անհրաժեշտ է եղել օգնություն

Մարտի 30-ին, ժամը 12:40-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող մամուլի շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները վերելակային ծառայության մասնագետի հետ համատեղ քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Նշենք, որ վերելակում մնացած քաղաքացիները լրագրողներ են եղել:

Լուսանկարը՝ Վահե Մակարյանի ֆեյսբուքյան էջից

Նույն շարքից