Հասարակություն 

Կեմերովոյում սուպերմարկետի հրդեհից հետո որոշել են փոխել քաղաքի 100-ամյակին նվիրված լոգոտիպը /լուսանկար/

Կեմերովոյի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհից հետո քաղաքի իշխանությունները կարող են փոխել Կեմերովոյի 100 ամյակին նվիրված լոգոտիպը: Այս մասին հայտնում է Լենտան:
Բանն այն է, որ վերոնշյալ լոգոտիպի վրա  պատկերված է նաև կրակ:

Եթե Կեմերովոյի բնակիչները հայտարարված առցանց  քվեարկության արդյունքում որոշեն փոխել լոգոտիպը, իշխանությունները հենց այդպես էլ կանեն:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին տեղի ունեցած ողբերգական ելքով հրդեհի արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Զոհերի թվում նաև հայեր կան:

Նույն շարքից