Հայաստան 

Արծիվները լեռներում են ծնվում, մենք այդ պատասխանը ուժգին ենք տալու. Ավիացիոն զորամասի մայոր

analitik.am

Ավիացիոն զորամասի մայոր Գոռ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանաչել է երեք տղաներին էլ: 

«Բոլորին էլ ճանաչել եմ, դժվար է ինչ-որ բան ասել, բայց դժվարությունները հաղթահարելու համար են: Սերգեյը հրաշալի մարդ էր, Ազատն ու Սարգիսը ևս, երկուսն էլ երիտասարդ, կարգապահ տղաներ էին: Դժվար թե նման գործողությունը նրանց նման կարգապահների չվստահեին»,-ասաց նա։ 

Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին՝ Գոռ Ղազարյանը նշեց, որ Ադրբեջանը Սաֆարովի նման ստահակներին, մարդասպաններին հերոսացողների ազգ է: 

«Թող Հեյդարի թոռներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում: Մենք այդ պատասխանը տալու ենք և շատ ուժգին ենք տալու: Սա այն հակամարտությունն է, որը պսակվելու է միայն մեր հաղթանակով»,-ասաց նա:

Նույն շարքից