Քաղաքական 

Կեմերովոյում սուպերմարկետի հրդեհից հետո պետք է ճիշտ հետևություններ անել. Մարտիրոսյանը՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայությունից:
Վահան Մարտիրոսյանը իր ցավակցությունը հայտնեց դեսպանին Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ։ Նա նշեց, որ կատարվածից պետք է ճիշտ հետևություններ անել՝ նման դեպքերը կանխելու համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տրանսպորտի և կապի ոլորտներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ Նախարարը մասնավորապես շեշտեց ռուսական կազմակերպության հետաքրքրվածությունը մեր երկրում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ։

Նույն շարքից