Միջազգային Քաղաքական 

Մոսկվան Լոնդոնին 1 ամիս ժամանակ է տվել. Ռուսաստանի պատասխանը Մեծ Բրիտանիային հայտնի է

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն այսօր մի շարք երկրների դեսպանների հետ նախարարություն է հրավիրել նաև ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուին:

Արտգործնախարարությունում նախ դժգոհություն են հայտնել բրիտանական իշխանությունների գործողություններից՝ կապված ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու հետ, ապա հայտնել միջոցների մասին, որոնք ձեռնարկում է Մոսկվան:
Մասնավորապես Բրիտանիայի դեսպանին տեղյակ են պահել, որ Լոնդոնը 1 ամիս ժամանակ ունի Ռուսաստանում իր դիվանագետների թիվը կրճատելու համար: Նշվել է, որ Ռուսաստանում Լոնդոնը Ռուսաստանում պետք է ունենա ամենաշատն այնքան ներկայացուցիչ, որքան Մոսկվան՝ Բրիտանիայում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին որոշումը կայացրեց՝ կապվա ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ:

Նույն շարքից