Բարի օր Հասարակություն 

Ֆրանսիայում սպանել են Ալիևին քննադատող ադրբեջանցի լրագրողի կնոջը. Լրագրողի վիճակը ծայրահեղ ծանր է

analitik.am

Ֆրանսիական Թուլուզում այսօր հարձակում է տեղի ունեցել ադրբեջանցի արտաքսված լրագրող Ռահիմ Նամազովի և վերջինիս կնոջ վրա: Այս մասին հայտնում է dw.com-ը՝ նշելով, որ հարձակման արդյունքում լրագրողը լուրջ հրազենային վնասվածք է ստացել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ինչ վերաբերում է լրագրողի կնոջը, ապա նա տեղում մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:

Ռահիմ Նամազովը ադրբեջանական իշխանություններին խիստ քննադատող լրագրողներից մեկն է: Նա իր հայրենիքում հետապնդումների ենթարկվելուց հետո քաղաքական ապաստան էր խնդրել և ստացել Ֆրանսիայից:

Նույն շարքից