Հայաստան 

Ժամանակը չէ՞ ուղղաթիռի խոցումն ու երեք օդաչուի սպանությունն անվանել իրական անունով. Կորյուն Նահապետյանի հարցը ՆԱՏՕ-ում. panorama

analitik.am

Այսօր ավարտվում է նոյեմբերի 21-ից 24-ը Հաագայում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 60-րդ ամենամյա նստաշրջանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրի և գործընկեր պետությունների շուրջ 300 խորհրդարանական և դիտորդ: Հայաստանը ներկայացնող պատվիրակություն կազմում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը և «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:Այս մասին հայտնում է՝ panorama.am-ը:

 

 

Կորյուն Նահապետյանը հարց ուղղեց ՆԱՏՕ-ի նորընտիր Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, մասնավորապես՝ ասելով. «Անվստահության և կասկածամտության աճող միջավայր կա չլուծված հակամարտությունների վերաբերյալ: Միջազգային հանրության կողմից անբավարար կամ ոչ համարժեք արձագանքների պայմաններում սառեցված կամ չլուծված հակամարտությունները սպառնում են ակտիվանալ, պոտենցիալ ունենալով պատճառել մեծ արհավիրքներ և մարդկային կյանքերի կորուստներ: Այս առումով կցանկանայի հարցնել Ձեզ՝ արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի ԼՂՀ (զինված ուժերին) պատկանող և ուսումնական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը և նրա երեք օդաչուի սպանությունը ի վերջո անվանվի իր իսկական անունով՝ դիվանագիտական մեսիջների և հավասարակշռություն պահպանելու կոչերի փոխարեն, քանի որ մենք բոլորս ենք տեղյակ, որ նման ձևակերպումները մշտապես անուշադրության են մատնվում: Արդյո՞ք ժամանակը չէ, որ որոշակի իրական ճնշում գործադրվի, կամ միգուցե նաև սանկցիաներ կիրառվեն թշնամական գործողություններ հրահրողների դեմ, ներառյալ՝ Հարավային Կովկասում»:

 

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ի պատասխան կարևորեց Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով. «Մենք ողջունում ենք գործընկերության ծրագրերը, դա կարևոր մաս է կազմում համագործակցային անվտանգության համար, որը ՆԱՏՕ-ն փորձում է ստեղծել: Մենք գործընկերության ծրագրեր ունենք Հայաստանի հետ: Գործընկերության ծրագրերը կարևոր մաս են կազմում տարբեր երկրների հետ մեր համագործակցության օրակարգի համար և օգնում են կայունություն ստեղծել: Ես նույնպես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության նոր միջադեպերի հետ կապված…»

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից