Հասարակություն 

Չինաստանում արգելել են Կիմ Չեն Ինին չաղլիկ ու խոզ անվանել

Չինական Weibo-ում օգտատերերին արգելել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մասին խոսելիս օգտագործել «չաղ» և «խոզ» բառերը: Այս մասին հայտնում է China Digital Times-ը:

Այն բանից հետո, երբ օգտատերերին արգելվել է օգտագործել վերոնշյալ բառերը, վերջիններիս նոր ձևեր են գտել հյուսիսկորեական երկրի առաջնորդի համար: Մասնավորապես խոսքը վերաբերում է «Ճարպոտ III» և  «Կիմ Չաղլիկ III» տարբերակներին:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կիմ Չեն Ինը այցով մեկնել է Չինաստան, որտեղ հանդիպում էր ունեցել երկրի առաջնորդ Սի Ծինփինի հետ:

Նույն շարքից