Հասարակություն 

Բայեվոյ ա... Ասյա Խաչատրյանը որոշել է մասնակցել ՈՄԱ-ի հավաքներին

Այս աղջիկը մեր թերացումների պատճառով այդ ձևով է դաստիարակվել: Այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հետախույզ Վովա Վարդանովը՝ խոսելով Արցախում ոստիկանների հետ խնդիրներ ունեցած և վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկի հերոսուհի Ասյա Խաչատրյանի մասին:
Վարդանովի խոսքերով, Խաչատրյանը շատերի նման տարանջատում է դնում Հայաստանի և Արցախի միջև, ինչը սխալ է, քանի որ Հայաստանի սահմաններն իրականում սկսվում են Քուռ գետից. «Այս աղջիկը մեր թերացումների պատճառով, տերմինալոգիայի արդյունքում այդ ձևի է դաստիարակվել: Հիմա ֆիշկա է դարձել որոշ ուժերի համար: Կարճ ասած, տխմար մարդկանց համար ֆիշկա ա դարձել, ովքեր որ ուզում են, Արցախ աշխարհից անջատվել»:

Ազատամարտիկը նշեց, որ Խաչատրյանը մի քանի օրից երևի սկսելու է մասնակցել իր կազմակերպած հավաքներին, և աշխատանքի արդյունքում նորմալ երեխա կդառնա. «Բայեվոյ ա, ուղղակի ուղղությունն ա սխալ, մենք էլ կփորձենք ուղղությունը փոխել, մանավանդ որ իր կամքով է գալիս»:

Նույն շարքից