Ռուսաստանում մոտ 3 հազար երիտասարդ, ովքեր ազատված են եղել պարտադիր զինվորական ծառայությունից, կզորակոչվեն բանակ: Այս մասին հայտնում Լենտան՝ հղում անելով «Красная звезда» թերթին, որին այդ մասին ասել է ՌԴ Գլխավոր շտաբի կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության պետի պաաշտոնակատար Եվգենի Բուրդինսկին:
Խոսքը վերաբերում է այն տղաներին, ովքեր պարտադիր զինծառայությունից ազատված են եղել առողջական խնդիրների պատճառով, սակայն հետո լուծել են այդ խնդիրները և ցանկություն են հայտնել ծառայության անցնել:
2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել՝ հնարավորություն տալով վերոնշյալ երիտասարդներին մինչև 27 տարին լրանալը բուժզննում անցնելուց հետո զորակոչվել բանակ: