Կեմերովոյում սուպերմարկետի հրդեհի ժամանակ ողջ ընտանիքը կորցրած 11-ամյա տղային հայտնել են վատ լուրը: Այս մասին գրում է Լայֆը՝ հղում անելով Մոսկվայի գլխավոր մանկական հոգեբան Աննա Պորտնովային:
Վերջինս նշել է, որ երեխային ճշմարտությունն ասելուց առաջ լուրջ հոգեբանական աշխատանք է տարվել:
Երբ տղան լսել է լուրը, արձագանքել է այնպես, ինչպես կարձագանքեր յուրաքանչյուրը՝ արտասվել: Սակայն հոգեբանի խոսքերով, լավ է, որ տղան խոսել է, հարցեր է տվել՝ ցանկացել է իմանալ, թե ինչ է լինելու հետո և որտեղ է ինքն ապրելու:
Նշենք, որ 11-ամյա տղան ողջ է մնացել հոր շնորհիվ, ով հասցրել է որդուն դուրս նետել շինության 4-րդ հարկից: