Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկելու է երկրում ռուսական առևտրային ներկայացուցչությունը փակելու հարցը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Պարբերականի տեղեկություններով, Բրիտանիայում կարծում են, թե այդ ներկայացուցչությունը «լրտեսների որջ» է, դրա համար էլ մտադիր են փակել այն:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին մոտ 30 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Կանադան, Նորվեգիան, Ավստրալիան, ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշում կայացրեցին: Իսկ արդեն մարտի 29-ին նմանատիպ որոշում կայացրեց Ռուսաստանը՝ հայտարարելով, որ արտաքսում է այն երկրների դիվանագետներին, որոնք դիվանագիտական արշավ են սկսել Մոսկվայի դեմ: