ԱՄՆ-ում դժգոհ են, որ Իրանն աջակցությունն է ցուցաբերում Եմենի ապստամբներին: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ նախագահի պաշտոնական կայքէջում:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը շարունակում է տապալել քաղաքական գործընթացները, թեժացնում է մարտական գործողությունները և ապակայունացնում տարածաշրջանի իրավիճակը՝ զենք մատակարարելով ապստամբներին:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը հայտարարել է, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ քաղաքականություն պետք է վարի Իրանի նկատմամբ՝ հավելելով, որ առաջիկա 10-15 տարում իսլամական պետության դեմ հնարավոր է պատերազմ լինի: