Բարի օր Հասարակություն 

Նոր մանրամասներ՝ Կեմերովոյում սուպերմարկետի հրդեհից. Ի՞նչն է խանգարել տարհանել մարդկանց

analitik.am

Կեմերովոյում մարտի 25-ին հրդեհված «Зимняя вишня» սուպերմարկետի սեփականատեր հանդիսացող «Кемеровский кондитерский комбинат»-ի գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան վարձակալության համար նոր տարածքներ ունենալու նպատակով ոչ մեկ անգամ ապօրինի վերակառուցում է իրականացրել առևտրի կենտրոնոմ, ինչն արդյունքում խանգարել է հրդեհի ժամանակ մարդկանց տարհանելուն: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Կեմերովոյի երկրամասի դատախազությանը:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Յուլյա Բոգդանովան ձերբակալվել է:

Ավելի վաղ տեղեկությունների էին հայտնվել այն մասին, որ Բոգդանովան, ով պատասխանատու է եղել կենտրոնում անվտանգության համար, ոչ մեկ անգամ է իր ենթականերից տեղեկացվել, որ կենտրոնում անվտանգության հետ կապված խնդիրներ կան, սակայն նա որևէ քայլ չի ձեռնարկել՝ մտածելով միայն շահույթ ստանալու մասին:

Մարտի 25-ին Կեմերովոյում սուպերմարկետի հրդեհի արդյունքում զոհվեց 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

Նույն շարքից