Հասարակություն 

Շվարցենեգերը սրտի անհետաձգելի վիրահատության է ենթարկվել

Ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերը սրտի անհետաձգելի վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնում է TMZ-ն՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ դերասանը  Cedars-Sinai հոսպիտալ է տեղափոխվել մարտի 30-ին: Սրտի փականի վիրահատության ժամանակ խնդիրներ առաջանալուց հետո բժիշկները որոշել են բաց վիրահատություն կատարել, որը տևել է մի քանի ժամ:

Վիրահատությունը հաջող է անցել, 70-ամյա դերասանի առողջական վիճակը կայուն է:

Հավելենք, որ սա Շվարցենեգերի առաջին վիրահատությունը չէր: Նա սրտի վիրահատության է ենթարկվել նաև 1997 թվականին:

Նույն շարքից