Քաղաքական Միջազգային 

Ամերիկացիները ռուսներից պահանջել են ազատել Սիեթլում ռուսական հյուպատոսության շենքը

Ամերիկյան իշխանությունները ռուսներից պահանջել են ազատել Սիեթլում ռուսական հյուպատոսության շենքը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովին:

Լրագրողների հետ զրույցում Անտոնովը հայտնել է, որ ռուսական կողմից պահանջել են ազատել շինությունը, որտեղ ապրում է գլխավոր հյուպատոսը:

Դեսպանը նաև նշել է, որ շենքը ՌԴ սեփականությունն է, դրա համար էլ ռուսական կողմը դիմել է արտաքին գործերի նախարարությանը հարցը կարգավորելու համար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ռուսաստանցի 60 դիվանագետի արտաքսելու և Սիեթլում ռուսական հյուպատոսությունը փակելու մասին:

Նույն շարքից