Հասարակություն 

Քեյթ Միդլթոնի միլիոնատեր խնամուն ձերբակալել են դեռահասի բռնաբարության մեղադրանքով

Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի քրոջ՝ Պիպպի Միդլթոոնի ամուսնու հորը՝ մուլտիմիլիոնատեր Դևիդ Մեթյուսին մարտի 29-ին Ֆրանսիայում ձերբակալել են: Ֆրանսիացի իրավապահները բրիտանացուն մեղադրել են դեռահասի բռնաբարության մեջ, սակայն ավելի ուշ բաց են թողել գրավի դիմաց: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Այն, որ Մեթյուսը կապ ունի դեռահասի բռնաբարության հետ, ոստիկանությանը հայտնել է ականատեսը: Նշվում է, որ խոսքը վերաբերում է 1998-99 թվականներին տեղի ունեցած դեպքի:

Հարցաքննությունից հետո Մեթյուսին ազատ են արձակել, սակայն նա շարունակելու է մնալ վերահսկողության ներքո: Ամեն դեպքում Քեյթի խնամին կարող է լքել Ֆրանսիան:

Դևիդ Մեթյուսը հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով իրականությանը չհապատասխանող և սկանդալային:

Նույն շարքից