Բարի օր Հասարակություն 

Կեմերովոյի սուպերմարկետի հրդեհի գործով նոր մեղադրյալ է հայտնվել

analitik.am

Կեմերովոյում առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո Կեմերովոյի Շինարարության վերահսկողության վարչության պետ Տանզիլյա Կոմկովան մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով  ՌԴ ՔԿ Կեմերովոյի երկրամասի բաժնին: Նշվում է, որ Կոմկովան մեկնել է ընկերուհու տուն հանգստանալու:
Պաշտոնյան Մոսկվա է մեկնել ետադարձ տոմսով, որը նախատեսված է եղել ապրիլի սկզբների համար: Սակայն տոմսը վերադարձնելու հնարավորություն է եղել, հետևաբար չի բացառվում, որ Կոմկովան կարող էր չվերադառնալ:

ՌԴ ՔԿ-ից հայտնում է, որ պաշտոնյան փորձել է թաքնվել, սակայն Մոսկվայում հայտնաբերվել է, ձերբակալվել և հարկադրաբար տեղափոխվել Կեմերովո:

Արդյունքում Կոմկովային մեղադրանք են առաջադրել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Ենթադրվում է, որ նա թույլ է տվել հրդեհված կենտրոնի ղեկավարությանն աշխատել խախտումներով:

Հավելենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև հրդեհված սուպերմարկետի սեփականատեր հանդիսացող կազմակերպության գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային:

Նույն շարքից