Քաղաքական Միջազգային 

Սիրիայում ամերիկացի և բրիտանացի զինծառայողներ են զոհվել

Սիրիայում ինքնաշեն ռումբի պայթյունի արդյունքում բրիտանացի և ամերիկացի զինվորներ են զոհվել, վիրավորների թիվը հասնում է 5-ի: Այս մասին մարտի 30-ին հայտարարել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունները:

Հակաահաբեկչական կոալիցիայի զինծառայողների վրա հարձակումը տեղի է ունեցել Մանբիջում, մարտի 29-ին՝ նույն օրը, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց շուտով Սիրիայից հեռանալու մասին:

Հարկ է նշել, որ հակաահաբեկչական կոալիցիան զոհերի մասին հայտնելիս վերջիններիս ազգության մասին տեղեկություններ չի հայտնել: Ավելի ուշ ԱՄՆ-ը տեղեկացրել է, որ զոհերից մեկն ամերիկացի է, իսկ Լոնդոնը հաստատել է մյուս զոհի բրիտանացի լինելու փաստը:

Նույն շարքից