Քաղաքական Միջազգային 

Բրիտանիայում Ռուսաստանը ռիսկային երկիր են համարում, դրա համար էլ խուզարկություն են իրականացրել ռուսական օդանավում. Daily Telegraph

Մարտի 30-ին Մեծ Բրիտանիայի Հիթրոու օդանավակայանում ռուսական Աէրոֆլոտ ընկերության օդանավում իրականացված խուզարկությունը կապ չունի ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր թունավորման գործի հետ: Այս մասի հայտնում է Daily Telegraph-ը՝ հղում անելով բրիտանական կառավարությունում իր աղբյուրին:

Պարբերականի տեղեկություններով, խուզարկությունը սովորական ստուգում է եղել, որը տարօրինակ չէ, քանի որ օդանավը Բրիտանիա է ժամանել այնպիսի ռիսկային երկրից, ինչպիսին է Ռուսաստանը:

Ավելի վաղ ռուսական ԱԳՆ-ն հայտարարել է, որ բրիտանացիների կողմից Աէրոֆլոտի օդանավում խուզարկություն իրականացնելը սադրանք է:

Նշենք, որ А321 օդանավը, որը Լոնդոնում հատուկ ստուգման է ենթարկվել, Բրիտանիա է թռչել Շերեմետևո օդանավակայանից: Ստուգումից հետո այն վերադարձել է Մոսկվա:

 

Նույն շարքից