Հասարակություն 

Հացադուլ հայտարարած ուկրաինացի պատգամավորը սկսել է արյուն փսխել

Մարտի 22-ին ձերբակալված Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի առողջական վիճակը լրջորեն վատացել է: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Սավչենկոյի քրոջը:

Պատգամավորի քույրը նշել է, որ վերջինս ուշադրություն չի դարձնում իր առողջությանը, սակայն նա սկսել է արյուն փսխել, վիճակը շատ ծանր է:

Սավչենկոն, ով Ուկրաինայում մեղադրվում է հեղաշրջման փորձի մեջ, շարունակում է հացադուլը:

 

Նույն շարքից