Հասարակություն 

Երեխաները ենթարկվում են կապարի ազդեցությանը. Ախթալայի շրջանում հանքարդյունաբերությունը ծանր ազդեցություն է գործում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա

ԷկոԼուր-ը գրում է.

Լոռու մարզի Ախթալայի շրջանի բնակիչները ահազանգում են, որ վերջին տարիներին կտրուկ անկում է ապրել գյուղատնտեսական մթերքի արտադրության ծավալը: Նրանք դա պայմանավորում են շրջակա միջավայրի աղտոտվածությամբ:

Ախթալայի շրջանում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը: Հանքաքարի վերամշակման արդյունքում առաջացած արդյունաբերական թափոնները լցվում են Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում գտնվող Նահատակի պոչամբար: Բացի այս պոչամբարը «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն այս տարածաշրջանում ունի ևս մի քանի ռեկուլտիվացված պոչամբարներ: Հանքարդյունաբերական այս ենթակառուցվածքներն էլ հենց շրջակա միջավայրի աղտոտման պատճառն են:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից