Հասարակություն 

Մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը:  Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տարբեր տարածքներում մաքրման և բարեկարգման աշխատանքներ են տարվում քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների, նաև պետական, մասնավոր հատվածի և բնակչության ուժերով:

Թափոններից մաքրելու լայնածավալ աշխատանքներ են տարվում նաև Հրազդանի կիրճի միանգամից մի քանի հատվածներում, այդ թվում` զառիթափ, որտեղ սանմաքրումը մասնավորապես իրականացրել են «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանն, ըստ անհրաժեշտության, շաբաթօրյակի մասնակիցներին տրամադրել է համապատասխան պարագաներ: Նախատեսված բոլոր տարածքները շաբաթօրյակի շնորհիվ բերվում են պատշաճ տեսքի:

 

 

Նույն շարքից