Քաղաքական Միջազգային 

Կասպարովը կոչ է անում բոյկոտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը Frankfurter Allgemeine Zeitung գերմանական պարբերականի համար լույս տեսած հոդվածոմ կոչ է արել քաղաքական բոյկոտ հայտարարել Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

«Սովորաբար ես դեմ եմ նման բոյկոտների, երբ խոսքը վերաբերում է խոշոր մրցաշարարի եզրափակիչ փուլերին, քանի որ դրանից տուժում են միայն մարզիկները: Սակայն ես կողմ եմ քաղաքական բոյկոտին, որը պետք է հայտարարվի Մոսկվայի վարչակարգին և թշնամական գործողություններին, որոնք իրականացրել է ռուսական իշխանությունը»,-հայտարարել է Կասպարովը:

Նշենք, որ կապված Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ՝ արդեն մի շարք երկրներ քաղաքական բոյկոտ են հայտարարել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

 

Նույն շարքից