Բարի օր Հասարակություն 

Հարության տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

analitik.am

Ապրիլի 1-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Սրբազան արարողությունն սկսվեց Հայրապետական թափորով, որը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց դեպի Մայր Տաճար:

Հայրապետական ամպհովանին այս տարի կրում էին ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը և Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը: Նրանց ընտրությունը կատարվել էր այս տարի տոնախմբվող մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին նաև նորընտիր Նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ:

 

Նույն շարքից