Քաղաքական Միջազգային 

Էրդողանը Ղուրան է կարդացել Սուրբ Սոֆյայի տաճարում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղուրան է կարդացել Սուրբ Սոֆյայի տաճարում, ինչով առաջացրել է քրիստոնյա աշխարհի զայրույթը: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Հարկ է նշել, որ Էրդողանը, ով իր աղոթքի առաջին մասը նվիրել է Ստամբուլը գրավողների հոգու համար աղոթելուն, ավելի ուշ իր ելույթն անվանել է բարդ և հուզիչ:

Սուրբ Սոֆյայի տաճարը, որը երկար տարիներ հանդիսանում էր աշխարհի ամենամեծ տաճարը, հիմա թանգարան է:

Էրդողանի ելույթը հատկապես զայրացրել է Հունաստանին, որի բնակչության 98 տոկոսն ուղղափառներ են: Աթենքում քննադատել են նախկին քրիստոնեական տաճարում Էրդողանի կողմից հնչեցրած ելույթը՝ նշելով, որ այն թանգարանի կարգավիճակ ունի:

 

Նույն շարքից