Միլիարդատեր Իլոն Մասքը հայտարարել է Tesla-ի սնանկության մասին: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում:
«Չնայած միջոցներ հավաքելու մեր ջանքերին, այդ թվում նաև Զատկի ձվեր վաճառելու միջոցով, մենք տխրությամբ հայտնում ենք, որ Tesla-ն սնանկ է ճանաչվել: Այնքան սնանկ, որ դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել»,-գրել է Մասքը:
Ավելի ուշ մեկ այլ գրառում է հայտնվել, որում նշվում է, թե Մասքն անգիտակից վիճակում հայտնաբերվել է Tesla Model 3-ի մոտ:
Գրառումներն արվել են ապրիլի 1-ին:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Tesla Motors-ն ավելի քան 123 հազար Model S էլեկտրամոբիլ ետ կանչելու որոշում կայացրեց: