Երեկ՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։
Մանրամասն՝ shamshyan.com