Կեմերովոյում «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհի գործով նոր վկաներ են ի հայտ եկել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սիբիրի դաշնային շրջանում նախագահի ներկայացուցիչ Սերգեյ Մենյահլոն:
Մենյահլոն նշել է, որ քննչական մարմինները հանրությանը գործի քննության ընթացքից ներկայացնում են ու կներկայացնեն ամեն ինչ, որպեսզի գործը թափանցիկ լինի, սակայն կան նյութեր, որոնք, ելնելով քննության գաղտնիքի շահերից, չեն հրապարակվելու:
Ապրիլի 1-ին նոր տեսանյութ էր հրապարակվել, որում երևում են մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի առաջին րոպեները և մարդկանց խուճապահար փախուստի պահը: Տեսանյութը հրապարակել է Իգոր Վոստրիկովը, ով ողբերգական օրը կորցրել է երեք երեխաներին, կնոջը և քրոջը: