Կեմերովոյի երկրամասի 73-ամյա նահանգապետ Աման Տուլեևի հրաժարականը, պարզվում է, ապրիլիմեկյան կատակ չէ:
Վերջին տարիներին անընդհատ տարածվող խոսակցությունները, թե Տուլեևը պետք է պաշտոնանկ արվի, ավելի ակտիվացել էին մարտի 25-ին Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական ելքով վթարից հետո, երբ զոհվեց 64 մարդ:
Իր հրաժարականի մասին հայտնելուց բացի, Տուլեևը նշել է, որ չի կարող նման բեռով շարունակել պաշտոնավարել նահանգապետի պաշտոնում: