Հասարակություն Բարի օր Իրավական 

Նոր վարկած՝ Սկրիպալի թունավորման գործում. Ի՞նչ կապ ունի գործի հետ Սկրիպալի դստեր ընկերուհին

Նյութը, որով թունավորվել է ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալը, հնարավոր է`  եղել է վերջինիս դստեր փոխանցած նվերի մեջ: Այս մասին հայտնում է բրիտանական The Sun-ը:
Պարբերականի տեղեկություններով, Սկրիպալը դստերը խնդրել է իր համար հնդկաձավար բերել  Ռուսաստանից: Սակայն Յուլյա Սկրիպալը մոռացել է հոր խնդրանքը և խնդրել է ընկերուհուն դա անել: Յուլյայի ընկերուհին Մեծ Բրիտանիա է գնացել հաջորդ օրը:

Ոստիկանությունն արդեն հարցաքննել է Յուլյայի ընկերուհուն, մանրամասներ չեն հայտնվում: Հայտնի է միայն, որ այդ աղջիկը Ռուսաստանում աշխատում է բժշկական ընկերությունում:

Բրիտանական ոստիկանությունը չի բացառում, որ թույնը եղել է հենց հնդկաձավարի մեջ:

Նույն շարքից