«Ես սպասում եմ իրան, գիտեմ, որ ինքը կգա,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ապրիլյան քառօրյայի հերոս Քյարամ Սլոյանի մայրը:
Տիկին Նվարդը նշեց, որ հպարտ է իր երեխայով:
Քյարամը մայրը հիշեցրեց, որ որդու զոհվելուց հետո իր ամուսինը մեկնել է Արցախը. «Գնաց, եկավ, չդիմացավ, մահացավ: Տղու ցավից չդիմացավ»:
Տիկին Նվարդը հայտնեց, որ հաջորդ ամիս բանակ են զորակոչելու իր կրտսեր որդուն՝ Քյարամի եղբորը՝ Հրաչին՝ հավելելով, որ վերջինս եղբոր նման է՝ դուխով, կգնա կծառայի:
Պատասխանելով հարցին, թե ինչ տրամադրություն ուներ Քյարամը վերջին հեռախոսազրույցի ժամանակ, տիկին Նվարդն ասաց, որ բարձր տրամադրություն ուներ, ասել է, որ պոստեր է բարձրացրել, ամեն ինչ լավ է: