Եթե քաղաքացին որոշել է ինչ-որ բանով օգնել բանակին, դա նրա կամքն է, ոչ թե բանակը դրա կարիքն ունի: Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով քաղաքացիների կողմից իրականացվող տարբեր ակցիաներին, որոնք նպատակ ունեն նյութական օգնություն ցուցաբերել բանակին:
Հակոբյանի խոսքերով, բանակն այսօր ամեն ինչով ապահովված է և որևէ բանի կարիք չունի:
Անդրադառնալով 2016-ի ապրիլյան պատերազմին՝ Հակոբյանը նշեց, որ հիմա հակառակորդն այլևս նման մարտական գործողություններ չի կարող իրականացնել, բանակում հսկայական աշխատանք է կատարվել, որը շարունակվում է, նոր սպառազինություն է ձեռք բերվել և այդ գործընթացը շարունակական է:
Հարցին, թե երբ է հայկական կողմը վերադարձնելու 2 տարի առաջ կորցրած Լելե Թեփեն, Հակոբյանն ասաց, որ դա կարվի, երբ դրա մասին որոշում լինի: