ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության «ԻմՔայլը»-ը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Փաշինյանի ղեկավարությամբ ակցիան մեկնարկեց մարտի 31-ին՝ Գյումրիից: Արշավի մասնակիցները մտադիր են 14 օրվա ընթացքում քայլելով հասնել Երևանի Ազատության հրապարակ՝ այսկերպ պայքարելով Սերժ Սարգսյանի իշխանության դեմ:
Այսօր՝ ապրիլի 2-ին «ԻմՔայլը»-ի մասնակիցները Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում Զինվորի ծառ են տնկել: