Քաղաքական Միջազգային 

Հնարավոր է՝ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ կիրառի ՌԴ-ի դեմ

Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիտ Գոֆը հայտարարել է, որ ՄԹ-ն՝ ռուսաստանցի նախկին լրտես Սկրիպալի թունավորման հետ կապված,  ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարց  կքննարկի, եթե Կրեմլն իր գործելաոճով հասցնի դրան: Այս մասին տեղեկանում ենք Գոֆի՝   ICTV-ին տված հարցազրույցից. «Մենք դեռևս նոր պատժամիջոցների մասին չենք հայտարարել, բացի նրանցից, որոնք արդեն կան, բայց ակնհայտ է, որ ամեն ինչ կախված է լինելու ՌԴ հետագա քայլերից: Միակ բանը, ինչի համար մենք հետագայում անհանգստանալու ենք, մեր ազգային անվտանգությունն է»,- ասել է նա:

Գոֆի կարծիքով, Արևմուտքի մի շարք երկրների կողմից ՌԴ դիվանագետների արտաքսումը չի կարելի որակել՝ որպես բացառապես Մեծ Բրիտանիայի նկատմամբ սոլիրդարության դրսևորում. «Սա նաև հստակ պատասխանն էր նրան, ինչը մենք համարում ենք սպառնալիք մեր հավաքական անվտանգությանը: Սա ոչ միայն լավ դիվանագիտության արդյունք է, այլ նաև հավաքական զգացմունքի,  երբ մենք բախվեցինք ՌԴ-ի նոր և շատ ծանր մարտահրավերին»,- ասել է բրիտանացի դեսպանը:

Հիշեցնենք, որ Սկրիպալի թունավորման հետ կապված մի շարք երկրներ՝ այդ թվում ԱՄՆ-ն, Կանադան, ԵՄ անդամ երկրներ և այլն, արտաքսել են ռուս դիվանագետներին:

Նույն շարքից