Քաղաքական Միջազգային 

Պուտինը մեկնում է Թուրքիա՝ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ հանդիպելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 3-4-ին մեկնելու է Թուրքիա, որտեղ հանդիպումների շարք է ունենալու: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի մայրաքաղաքում Պուտինը նախ մասնակցելու է ռուս-թուրքական համագործակցության բարձր մակարդակի Խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվելու են նաև Աքքայու ԱԷԿ-ին վերաբերող հարցեր:

Բացի դրանից, Անկարայում Պուտինը մասնակցելու է Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է Սիրիայի իրավիճակը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ առաջին եռակողմ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարի նոյեմբերի 22-ին, Սոչիում:

Նույն շարքից