Քաղաքական Միջազգային 

Մոսկվան զգուշացնում է Լոնդոնին

Եթե բրիտանական իշխանությունները որոշեն փակել Լոնդոնում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը, դա անպատասխան չի մնալու: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Պեսկովը նշել է, որ Մոսկվայում ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրում են Ռուսաստանի նկատմամբ կատարվող քայլերը, որոնցից յուրաքանչյուրն իր պատասխանն է ստանում:

Ավելի վաղ բրիտնական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լոնդոնը ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելուց հետո կարող է կանգ չառնել՝ փակելով Բրիտանիայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը, որը համարում է լրտեսների որջ:

Նույն շարքից