Անցած տարվա ընթացքում Ֆրանսիան ռեկորդային թվով օտարերկրացիների է արտաքսել միայն այն բանի համար, որ վերջիններս կասկածվել են ռադիկալ հայացքներ ունենալու մեջ: Նշենք, որ օրինական հիմունքներով Ֆրանսիայում գտնվող օտարերկրացիների մասին է խոսքը: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժերար Կոլոմբը հայտնել է, որ արտաքսվել է 20 մարդ, ինչը՝ վերջին տարիների հետ համեմատած, ռեկորդային ցուցանիշ է:
Այս մասին տեղեկանում ենք Economiaynegocios-ից:
Կոլոմբը նաև հայտնել է, որ ԱԳՆ-ի կողմից պատրաստված վտանգավոր անձանց ցուցակում ներառված են 26 հազար մարդ, ովքեր կասկածվում են ռադիկալիզմի մեջ:
Նա նաև նշել է, որ հնարավոր չի արտաքսել բոլորին, բայց արդեն կան մշակված համապատասխան ծրագրեր, որոնց միջոցով հայտնաբերվում են ամենավտանգավոր ռադիկալները: