Ռուսաստանը չի ցանկանում տարվել մանկական խաղերով, որոնք խաղում է Արևմուտքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ավելի քան 20 երկրների կողմից ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելուն:
«Երեխա ժամանակ ասում են, ով առաջինը սկսել է, նա էլ պետք է դադարեցնի: Մենք չենք ցանկանում տարվել մանկական խաղերով, սակայն մեր գրոծընկերները դեռ դրանով են զբաղվում»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ Արևմուտքը կրճատում է երկխոսության համար հնարավորությունները:
Հարցին, թե որքան հեռու է այս ամենը հասնելու, ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ դա Ռուսաստանից կախված չէ: