Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ԵԼՔ դաշինքի մյուս երկու ուժերը՝ Լուսավոր Հայաստանը և Հանրապետությունը, ինչ-որ փուլում կմիանան իրենց պայքարին:
Այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցությյան ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հույս ունի, որ դաշինքի մյուս ուժերը, միանալով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության «ԻմՔայլը» քայլերթին, կնպաստեն քաղաքացու հաղթանակին:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քայլերթ սկսեց Գյումրիից, որը ընթացքում ակցիայի մասնակիցները պետք է 14 օր քայլելով հասնեն Երևանի Ազատության հրապարակ:
Ավելի վաղ ԵԼՔ-ի մաս կազմող ուժերը ընդհանուր հայտարարի չէին եկել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարելու ուղիների հարցում՝ որոշելով չկաշկանդել իրար:
Լրագրողների հետ զրույցւմ Փաշինյանը հայտարարեց նաև, որ իրենց պայքարը զերծ է բռնություններից. «Մենք ուզում ենք, որ 1991 թվականից հետո առաջին անգամ ՀՀ քաղաքացին հաղթանակի»: