Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից օդ բարձրացրած Բոյինգը, որը թռչելիս է եղել Թայլանդ, վերադարձել է Ռուսաստանի մայրաքաղաք այն բանից հետո, երբ օդանավում ուղևոր է մահացել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Օդանավը պատկանում է Հյուսիսային քամի ավիաընկերությանը: Ուղևորի մահը գրանցվել է Հնդկաստանի օդային տարածքում: Սպասվում է, որ օդանավը Ռուսաստան կհասնի Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին: