Քաղաքական Միջազգային 

Իսրայելը ՄԱԿ-ին մեղադրել է ահաբեկչության աջակցության մեջ

Իսրայելի հասարակական անվտանգության հարցերի նախարար Գիլադ Էրդինը ՄԱԿ-ին մեղադրել է ահաբեկչության աջակցության մեջ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Jerusalem Post-ին:

«Իսրայելին պետք չէ ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, քանի որ այն մեր թշնամին է, այն վերածվել է ՀԱՄԱՍ-ի արտաքին գործերի նախարարության »,-ասել է Էրդինը:

Նման հայտարարություն իսրայելցի նախարարն արել է այն բանից հետո, երբ ՄԱԿ-ն ու ԵՄ-ն իրենց անհանգստությունն են հայտնել՝ կապված Գազայի շրջանում պաղեստինցիների և իսրայելցիների միջև բախումների մասով:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գազայի շրջանում տեղի ունեցած անկարգությունները վերածվեցին մասսայական բախումների, ինչի արդյունքում 15 պաղեստինցի զոհվեց: ՀԱՄԱՍ-ի հայտարարության համաձայն, զոհերից 5-ը կազմակերպության անդամներ են:

 

 

Նույն շարքից